Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Առանց ԱՊՀ-ի Վրաստանը չի կործանվի»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կրկին հանդես է եկել ԱՊՀ-ից դուրս գալու օգտին:

«Լիտվայի փորձը վկայում է, որ առանց ԱՊՀ-ի Վրաստանը չի կործանվի», - հայտարարել է Սահակաշվիլին այսօր Վիլնյուսում՝ Բալթյան եւ Սեւծովյան երկրների համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովում:

«Մենք անմիտ որոշում չեն ընդունի, ծանրութեթեւ կանենք եւ այդ ժամանակ կկայացնենք վերջնական որոշում», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Վրաստանի նախագահը:

«ԱՊՀ-ի համաժողովները իմաստը կորցում են. հանդիպումների ժամանակ քիչ բան է քննարկվում, չկա նախագահության ռոտացիա, մենք չենք կարողանում պաշտպանել մեր դիրքորոշումները», - շարունակել է Սահակաշվիլին: - «Վրաստանը ԱՊՀ անդամ շատ երկրների հետ ստորագրել է ազատ առեւտրի եւ առանց վիզաների ռեժիմի մասին երկկողմ համաձայնագիր, իսկ Ռուսաստանի՝ ԱՊՀ կարեւորագույն երկրի հետ, գործում է ամենախիստ վիզային ռեժիմը, շատ ավելի խիստ, քան Եվրամիության պետությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG