Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է վթարված A320 ինքնաթիռի ռադիոփարոսի ազդանշանը


Ավիավթարի վայրում աշխատող Airbus կոնսորցիումի մասնագետները հայտնաբերել են ռադիոփարոսի ազդանշան, որի աղբյուրը, հնարավոր է, ծովն ընկած A320-ի սարքերից մեկն է:

Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքը հիշեցնում է նաեւ, որ այսօր առավոտյան հայտնաբերվել է օդանավի ֆյուզելյաժի գտնվելու վայրը: Ինքնաթիռի պոչը եւ շասսին արդեն գտնվում են Սոչիի նավահանգստում:

Ըստ վերջին տվյալների, հայտնաբերված է արդեն 53 դիակ, որոնցից 22-ը ճանաչվել են: Ճանաչվածների թվում են նաեւ օդաչուի եւ անձնակազմի անդամներից ոմանց դիակները:

«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ ճանաչվածների թվում են ռուսաստանցիների 12 դիակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG