Մատչելիության հղումներ

Միխայիլ Բաղդասարով. «Եթե սկզբնական հրահանգը՝ վերադառնալ, կատարվեր, ապա որեւէ խնդիր չէր լինի»


«Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը պնդում է, որ Երեւան - Սոչի չվերթն իրականացնող A320 ինքնաթիռը տեխնիկապես սարքին է եղել, ապրիլին Բելգիայում կապիտալ վերանորոգման է ենթարկվել եւ թռիչքից առաջ լիցքավորված է եղել 10 տոննա վառելիքով:

«Ինքնաթիռի անձնակազմը բավական փորձառու է եղել: Եթե սկզբնական հրահանգը՝ վերադառնալ, կատարվեր, ապա որեւէ խնդիր չէր լինի», - ասաց Միխայիլ Բաղդասարովը:

Ընկերության ֆինանսական ու բարոյական վնասների չափի մասին հարցին «Արմավիա»-ի նախագահը պատասխանեց՝ «Պարզ չէ»: Ֆինանասական վնասի նախնական մոտավոր չափը, ըստ նրա, տասնյակ միլիոն դոլար է հաշվվում:

«Ուղեւորներն ու ինքնաթիռը ապահովագրված են. հայկական ընկերութուն է, որը վերաապահովագրված է Լոնդոնում: Ամեն զոհվածի ընտանիք մոտավորապես 20 հազար դոլարով կփոխհատուցվի», - հայտարարեց Միխայիլ Բաղդասարովը եւ ավելացրեց. - «Չնայած, հասկանում եմ, որ կորցրածը փողով չես փոխհատուցի»:


Ռուզան Խաչատրյան, Սոչի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG