Մատչելիության հղումներ

Ստորջրյա սարքավորումները հասցվել են հայկական օդանավի վթարի վայր


«Ստորջրյա որոնողական֊-փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներով բեռնված նավը հասել է հայկական ինքնաթիռի վթարի վայրը», - հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Գենադի Կորոտկիխը:

«Գիշերը մենք կմոնտաժենք սարքավորումները եւ վաղը առավոտյան կսկսենք աշխատանքները»,֊ - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Միաժամանակ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը լրագրողներին հայտնել է, որ ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնման աշխատանքներին միացել են ֆրանսիացի մասնագետները:

«Կարծում եմ, որ նրանց օգնությամբ վաղը մենք կբարձրացնենք այդ արկղերը»,֊ - կանխատեսել է ռուսաստանցի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG