Մատչելիության հղումներ

«Մամուլի թշնամի» տիտղոսակիրն այս տարի Արմեն Գեւորգյանն է


Մամուլի Ազգային ակումբը այսօր «Մամուլի թշնամի» տիտղոսը շնորհեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին՝ որպես «մամուլի գլխավոր գրաքննչի»: Առաջինը այս տիտղոսին 2002-2003-ին արժանցել էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանի փոխանցմամբ, տիտղոսի հավակնորդներն այս տարի 5-ն են եղել. բացի նախագահի աշխակազմի ղեկավարից, տիտղոսին հավակնել են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը (մամուլի դաշտում կոռուպցիոն ու ստվերային ղեկավարման մեթոդներ ներդնելու եւ էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցների ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնելու համար), Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը (հասարակությանը ապատեղեկացնելու համար), Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը (երկակի ստանդարտներ կիրառելու եւ մամուլի արեւմտյան չափանիշները Հայաստանում աղճատելու համար) եւ այն լրագրողները, ովքեր հաշտվում են մամուլի ազատության սահմանափակումների հետ:

«Մամուլի բարեկամ» տիտղոսին, ինչպեսեւ նախորդ տարիներին, ոչ ոք չի արժանացել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG