Մատչելիության հղումներ

Թուրքիան հորդորում է Ֆրանսիային չընդունել Ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրենքը


Այսօր Թուրքիան զգուշացրել է Ֆրանսիային, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարող են տուժել, եթե Ֆրանսիայի խորհրդարանը ընդունի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրենքը:

«Ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մենք շեշտում ենք, որ օրենքի ընդունումը կարող է անդառնալի վնաս հասցնել թուրք֊-ֆրանսիական հարաբերություններին եւ որ այդ փաստաթղթի հաստատումն անթույլատրելի է»,֊ - այսօր Անկարայում կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը:

Նա ավելացրել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է օրենքի ընդունումը կանխելու համար եւ «նույնն է անում Ֆրանսիայի կառավարությունը»:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, այս ամիս Ֆրանսիայի խորհրդարանը մտադիր է քննարկել մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 57 դոլար տուգանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG