Մատչելիության հղումներ

Ռայս. «Ռուսաստանը պետք է ընդունի, որ ԱՄՆ֊-ը շահեր ունի նախկին խորհրդային հանրապետություններում»


«Ռուսաստանը պետք է ընդունի, որ ԱՄՆ-֊ը օրինական շահեր ունի հետխորհրդային տարածքում, թեկուզ այդ պետությունները նախկինում Խորհրդային Միության մաս են կազմել», - հայտարարել է ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ամերիկյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ:

«Գիտեմ, որ դա դժվար է: Երբեմն կասկածներ են առաջանում, օրինակ, Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների առթիվ, սակայն Ուկրաինան անկախ պետություն է, որի հետ մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ»,֊ - ասել է Ռայսը:

Միաժամանակ պետքարտուղարը փաստել է, որ «մամուլը Ռուսաստանում այնքան էլ ազատ չէ, դատական համակարգը անկախ ճյուղի տպավորություն չի թողնում, սակայն ամենալուրջ խնդիրը իշխանության կենտրոնացումն է Կրեմլում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG