Մատչելիության հղումներ

Ավտովթարում զոհվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կալիկյանը


Երեկ երեկոյան Տուապսեի շրջանի Ջուգբա ավանի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Վյաչեսլավ Կալիկյանը:

«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ Կալիկյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո Կալիկյանի մեքենան հրդեհվել է: Դաշնության խորհրդում Մագադանի մարզը ներկայացնող Վյաչեսլավ Կալիկյանը տեղում մահացել է: «Վոլվի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այսօր Տուապսեի միջշրջանային դատախազությունը դեպքի կապակցությամբ հարուցել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG