Մատչելիության հղումներ

Ամերիկացի պատմաբանները «երկու» են նշանակել Ջորջ Բուշին


Ամերիկացի պատմաբանները «ձախողում» են որակել նախագահ Ջորջ Բուշի գործունեությունը: Երկրի բոլոր նահանգներում անցկացված հարցումը, որին մասնակցել են ամերիկյան քոլեջների 744 պատմության մասնագետներ, ցույց է տվել, որ պատմաբանների մեծ մասը՝ 58 տոկոսը «երկու» է նշանակել Ջորջ Բուշին:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ հարցվածների 24 տոկոսը «երեքից հանած» է գնահատել նախագահի գործունեությունը, եւ ընդամենը 2 տոկոսն է «հինգ» նշանակել Ջորջ Բուշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG