Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը հանձնարարել է «քննարկել ԱՊՀ կազմում մնալու տնտեսական նպատակահարմարությունը»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարգադրել է կառավարությանը «քննարկել ԱՊՀ կազմում Վրաստանի հետագա գտնվելու տնտեսական նպատակահարմարության հարցը»:

«Մենք պետք է հաշվարկենք՝ արժե՞ արդյոք շարունակել մնալ ԱՊՀ կազմում: Մեզ պետք չեն հապճեպ եւ անմիտ որոշումներ, մեզ պետք է լավ վերլուծություն: Այսօր ես հրահանգել եմ կառավարությանը՝ քննարկել ԱՊՀ կազմում Վրաստանի հետագա գտնվելու տնտեսական նպատակահարմարության հարցը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի նախագահը:

«Եթե կարելի է դեռ որեւէ օգուտ ստանալ ԱՊՀ-ի մաս կազմելուց, մենք կքննարկենք այդ հարցը: Իսկ եթե մենք գործնականում արդեն չենք կարող օգուտ ստանալ ԱՊՀ-ին անդամակցելուց, ապա Վրաստանի ժողովուրդը խորհրդարանի եւ կառավարության հետ միասին պետք է մեր երկրին արժանի որոշում կայացնի», - ասել է Սահակաշվիլին՝ ավելացնելով. - «Հարցի շուրջ խորհրդատվություններ Թբիլիսին վարում է բարեկամների եւ գործընկերների, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG