Մատչելիության հղումներ

Նախագահի հրամանագրով մայիսի 5-ին եւ 6-ին սուգ է հայտարարվել


2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2006թ. մայիսի 5-ին եւ 6-ին սուգ հայտարարելու մասին:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահ Քոչարյանի կարգադրությամբ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ ավիավթարի հետեւանքով զոհված ուղեւորների հուղարկավորության կազմակերպման եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 5-ին սուգ է հայտարարվել Ռուսաստանում:

«Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է իրականացվող փրկարարական աշխատանքների եւ հետագա քայլերի մասին: Կողմերը նշել են, որ սա ռուս եւ հայ ժողովուրդների ընդհանուր ողբերգությունն է: Երկու նախագահները իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին», - ասված է Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG