Մատչելիության հղումներ

Ժամանակակից ընթերցողը Հայաստանում ուսանողն է


Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահի վարիչ Արաքսյա Հարությունյանն ասում է, որ այս պնդումը այնքան էլ ճիշտ չէ. համենայն դեպս այն երիտասարդները, ովքեր սովորում են բուհերում, ուզած-չուզած առնչվում են գրքերի հետ: Կրթությունը տարեցտարի ավելի է արժեվորվում, եւ ուսանողներն էլ հասկանում են, որ շուկայական-մրցակցային դաշտում աշխատանքի ընդունվելիս նախկին բարեկամ-ծանոթ կապերը դժվար թե նույնքան արդյունավետ գործեն: Գործատուները գնահատում են իրենց աշխատանքից գլուխ հանող մարդկանց, այնպես որ աշխատանք ունենալու համար պետք են գալու գրքերից քաղած գիտելիքները:

Ազգային գրադարանի ընթերցողների մեծ մասը Երեւանի պետական համալսարանի ու Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն են: Այստեղ գրքերի պահանջարկը պայմանավորված է այն մասնագիտություններով, որոնք ամենատարածվածն են: Ամենաընթերցելի գրքերը տնտեսագիտության, իրավաբանության ու ինֆորմատիկայի բնագավառից են:

Հիմա ընթերցասրահ եկողների թիվը ամենաշատն է՝ կապված առաջիկա քննությունների ու ստուգարքների հետ: Միջին տվյալներով՝ օրական ընդհանուր ընթերցասրահ է գալիս 300֊-400 ընթերցող, երբեմն անգամ հերթեր են գոյանում:

Երեւանի պետական համալսարանի գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Մելանյա Առաքելյանն ասում է, որ համալսարանի ընթերցասրահներում եւս ընթերցողների պակաս չկա: Գալիս են ողջ ուսումնական տարվա ընթացքում, քանի որ պետք է հանձնեն միջանկյալ քննություններ:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG