Մատչելիության հղումներ

Երեւանում տեղի կունենա «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի» համաժողովը


Ուրբաթ օրը Երեւանում կայանալու է «Հայաստանը եւ Եվրոպայի Խորհուրդը. անդամակցության հինգ տարի» համաժողովը, որի գլխավոր թեման Եվախորհրդին անդամակցության հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի եւ իրավունքի գերակայության վրա հիմնված բազմակարծ ժողովրդավարության կառուցման ճանապարհին Հայաստանի նվաճումներն են:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը հաղորդում է նաեւ, որ համաժողովում բացման խոսքով հանդես կգա Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Հինգ տարվա անդամակցության ձեռքբերումների եւ նոր հեռանկարների վերաբերյալ հիմնական զեկույցներով հանդես կգան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Եվրախորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորանը:

Միջխորհրդարանական հարաբերությունները կքննարկեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Ելույթներով հանդես կգան նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG