Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելուշը այցելելու է Հարավային Կովկասի երկրներ


ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության մամլո կցորդ Լեյլա Աբդուլաեւան «Թրենդ»-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեր Լելուշը Հարավային Կովկասի երկրներ պաշտոնական այցերը սկսելու է Վրաստանից, ուր ժամանելու է մայիսի 4-ին: Դրանից հետո սպասվում են Լելուշը այցերը Ադրբեջան եւ Հայաստան, սակայն դրանց ժամկետները առայժմ որոշված չեն:

Այցերի ընթացքում Պիեր Լելուշը հանդիպելու Հարավային Կովկասի պետությունների ղեկավարներին եւ խորհրդարանականներին, մտքեր է փոխանակելու կառույցի եւ Հարավային Կովկասի պետությունների ներկա եւ ապագա համագործակցության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG