Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը պատրաստ է հրաժարական տալ, եթե Ամանորը չդիմավորի Ցխինվալիում


Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին հայտարարել է, թե չի հրաժարվել 2007-ի Ամանորը Հարավային Օսիայի մայրաքաղաքում դիմավորելու մտադրությունից:

«Եթե դա տեղի չունենա, ես կթողնեմ պաշտպանության նախարարի պաշտոնը», - «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Օքրուաշվիլին:

«Այս տարի կայանալու է Մեծ ութնյակի ղեկավարների նիստը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ կարեւորագույն միջազգային այլ միջոցառումներ, ուստի մեր բարեկամների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի օգնությամբ մենք կկարողանանք խաղաղ ճանապարհով կարգավորել այս հիմնախնդիրը», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG