Մատչելիության հղումներ

Բոլորը պարում են հայերեն


«Մեր ազգային պարերը գրաբար չեն մնալու, չեն մնալու միայն թղթի վրա: Մենք պարելու ենք, որ բոլորն էլ ճանաչեն, հասկանան մեր պարերի իմաստը, որ մեր հայկական պարերը մոռացության չմատնվեն»,-ասում է ակցիային աջակցող «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի գործադիր տնօրեն Սվետլանա Բաբայանը:

Պարը նաեւ այն արվեստն է, որը սերտորեն կապված է մարդու ենթագիտակցականի հետ: Նույնիսկ Կոմիտասն է ասել, որ պարը յուրաքանչյուր ժողովրդի քաղաքակրթության դրսեւորումն է: Պարը ոչ թե որոշում է, այլ ուղղակի բնորոշում է, թե որքանով է քաղաքակիրթ երկիրը: Գագիկ Գինոսյանն ասում է, որ իրենք պարում են հայկական ավանդական պարեր եւ փորձում ժողովրդին վերադարձնել իր ակունքներին:

«Մենք եւ մեր պարերը» խորագիրը կրող ակցիան արդեն 4-րդ անգամ է կազմակերպվում: Իսկ այս միջոցառումը համընկել է Պարերի միջազգային օրվա հետ: Նախաձեռնողներն ասում են, որ առաջին իսկ միջոցառման ժամանակ զգացվել է մասնակիցների շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը: Եթե նախկինում մասնակցների թիվը մոտ 50 էր, ապա վերջին օրը շուրջ 80 հոգի էր ներկա:

«Մարդիկ հայկական պարեր չեն պարում ոչ թե նրա համար, որ չեն ուզում, այլ որովհետեւ չգիտեն պարային շարժումները: Սովորելը դժվար չէ, բայց սովորեցնողներ չկան», - ասում է «Նարեկացի» արվեստի միության ղեկավար Լեւոն Իվանյանը:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG