Մատչելիության հղումներ

Սենատոր ՄքՔեյնը աջակցություն է հայտնել Վրաստանին եւ Ուկրաինային


«Տրանսատլանտյան մարտահրավերները գլոբալ դարաշրջանում» թեմայով Բրյուսելում գումարված միջազգային խորհրդաժողովում ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը խստորեն քննադատել է Ռուսաստանին՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի նկատմամբ վարած քաղաքականության համար:

ՄքՔեյնը, որին համարում են նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետականների հավանական թեկնածու, Բրյուսելում ասել է, թե ուրախ է, որ Սանկտ-Պետերբուրգում ամռանը կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովում քննարկվելու է Վրաստանի եւ Մոլդովայի «սառեցված հակամարտությունների» թեման:

«Մենք պետք է պարզորոշ գիտակցենք, որ այդ հակամարտությունների հիմքում Ռուսաստանի աջակցությունն է ապօրինի անջատողական շարժումներին», - ասել է ՄքՔեյնը՝ ավելացանելով, թե «Սանկտ-Պետերբուրգում ռուսներին հարկ է ասել նաեւ, որ չի կարելի էներգակիրների մատակարարումը դարձնել այլ պետությունների վրա ճնշում բանեցնելու միջոց: Բացի այդ, Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է կոչ անել՝ ամբողջ չափով հարգել մարդու իրավունքները»:

Սենատորն ասել է, թե պետք է օգնել Ուկրաինային եւ Վրաստանին՝ ինտեգրվելու եվրատլանտյան կառույցներում:

«Եթե ՆԱՏՕ-ի ընդարձակումը կայուն է դարձրել Եվրոպայի հյուսիսը եւ կենտրոնը, ապա կկայունացնի նաեւ արեւելքը», - բրյուսելյան համաժողովում ասել է սենատոր Ջոն ՄքՔեյնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG