Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են հայ֊-ռուսական հարաբերությունները


Ինչպես հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը, այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը «քննարկել են ռուս֊-հայկական համագործակցության հրատապ հարցեր»:

«Կարծիքների պարբերական փոխանակման շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդները արծարծել են նաեւ բազմակողմ ձեւաչափերում գործակցության հարցեր», - նշված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG