Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը այցելելու է Բաքու


Մայիսի 5-ին մեկօրյա այցով Բաքու է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը Ադրբեջան է ժամանելու մայիսի 4-ից 5-ը Բաքվում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՏՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով երկկողմ հանդիպումներ կունենա ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այնպես էլ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1985 թվականին եւ Թուրքիայի, Իրանի եւ Պակիստանի նախաձեռնությամբ 1977 թվականին ստեղծված Տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման կազմակերպության իրավահաջորդ է: 1992 թվականին ՏՀԿ-ին միացան Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG