Մատչելիության հղումներ

Վրացիները հայերի մոսկովյան բնակարանում երկու ոստիկան են սպանել


Այսօր առավոտյան Մոսկվայի բնակարաններից մեկում, որտեղ հայեր են բնակվել, վրացիների զինված խումբը երկու ոստիկան է սպանել: Բնակարանի բնակիչներից որեւէ մեկը չի տուժել:

Մոսկվայի իրավապահների վկայությամբ, առավոտյան շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ առաջին հարկի բնակարանից, որտեղ հայեր են բնակվում, օգնության ճիչեր են լսվում: Երբ ոստիկանները մտել են բնակարան, այնտեղ դարանակալած դիմակավոր մարդիկ կրակ են բացել ավտոմատներից եւ սպանել ոստիկաններին:

Տարբեր աղբյուրների համաձայն, վրացիները եւ հայերը վեճ են ունեցել Մոսկվայի շուկաներից մեկի վերահսկողության հարցով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ բնակարանում ապրող հայը «գործարար է, որը զբաղվում է պոլիէթիլենային արտադրանքի մշակումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG