Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Բուշ-Ալիեւ հանդիպումը համագործակցության նոր մակարդակ է նշանավորում»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահների այսօր կայանալիք հանդիպումը երկու երկրների միջեւ համագործակցության նոր մակարդակ է նշանավորում:

«Բուշ-Ալիեւ հանդիպումը երկու երկրները համագործակցության նոր մակարդակ է խորհրդանշում, քանզի Ադրբեջանը դառնում է էներգակիրների տարանցիկ երկիր», - ասել է Մամեդյարովը «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը: Նրա կարծիքով, նոր խողովակաշարերը, որոնք շուտով շահագործման կհանձնվեն, «համապատասխանում են Ադրբեջանի ազգային շահերին, ամրապնդում են երկրի անկախությունը եւ Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում եւ տարածաշրջանում»:

Անդրադառնալով այն ենթադրություններին, թե Բուշը հորդորելու է Ալիեւին միանալ հակաիրանյան կոալիցիային, Մամեդյարովն ասել է. - «Իրանը մեր մեծ հարեւանն է, մեր երկու երկրները կիսում են պատմությունը, մշակույթը եւ կրոնը: Իրանը նաեւ գազ է մատակարարում Նախիջեւանին, որը շրջափակված է Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից: Եվ այս ամենն անհրաժեշտ է հաշվի առնել՝ Իրանի շուրջ ստեղծված իրադրության մասին խոսելիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG