Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները հորդորում են Բուշին դատապարտել Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Հայաստանի եւ Ղարաբաղի


Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այսօր կայանալիք հանդիպման նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խմբի անդամները հորդորել են նախագահ Ջորջ Բուշին պաշտոնապես քննադատել Ադրբեջանի՝ պատերազմ հրահրելու սպառնալիքները եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված այլ գործողությունները:

«Ադրբեջանի պաշտոնյաները հետեւողականորեն սպառնում են պատերազմով եւ խրախուսում հակահայկական անհանդուրժողականություն: Արհամարհելով միջազգային քննադատությունը, նախագահ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է նոր ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ, եւ որ ինքը «սառը պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, ընդ որում շարունակվող բանակցությունները ընդամենը միջոց են՝ հասնելու հայերի կողմից զիջումների», - ասված է Ջորջ Բուշին կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Ֆրենկ Փալոնի, Ջորջ Ռադանովիչի եւ Ադամ Շիֆի հզած նամակում:

Նամակում կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահի ուշադրութունն են հրավիրում Ադրբեջանի ռազմական բյուջեի կրկնապատկմանը, Թուրքիայի օգնությամբ Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցմանը, ինչպես նաեւ Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG