Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց անցած տարվա պետական բյուջեի կատարողականը: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի, անցյալ տարի պետական եկամուտների պլանը կատարվել է 99,9 տոկոսով, ծախսերի ծրագիրը՝ 97 տոկոսով: Եկամուտներն ընդհանուր առմամբ աճել են 24 տոկոսով, ծախսերը՝ մոտ 25 տոկոսով:
Կառավարության նիստից հետո Ջանջուղազյանը լրագրողներին ասաց նաեւ, որ ավելի արագ աճել են սոցիալական ուղղվածության ծախսերը՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները եւ միանվագ օգնությունները։
«Սոցիալական ուղղվածության ծախսերն աճել են շուրջ 27,1 տոկոսով», - ավելորդ չհամարեց նշել փոխնախարարը:
Այդուհանդերձ, 2005-ի բյուջեն թերակատարվել է թե’ եկամուտների եւ թե’ ծախսերի գծով, որի պատճառը, ըստ գլխավոր գանձապետի, արտասահմանյան վարկերի եւ դրամաշնորհների ուշացումն է։ Այս պայմաններում վարկային ծրագրերը կատարվել են 72,5, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ ընդամենը 56 տոկոսով։ Հատկապես ուշացել է Համաշխարհային բանկի՝ Աղքատության հաղթահարման աջակցության 20 միլիոն դոլարի վարկը, որը 2005-ի փոխարեն ստացվել է 2006-ին:
Ըստ գլխավոր գանձապետի, 2005-ի վերջին Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 1 միլիարդ 100 միլիոն դոլար. այս թիվը երկրի համախառն ներքին արդյունքի 22,4 տոկոսն է, ինչից գանձապետը եզրակացնում է, թե Հայաստանը արտաքին պարտքի ցածր կամ միջին ծանրություն ունեցող երկրների շարքում է ու պարտատերերի հետ խնդիրներ չունի:
«Հայաստանը կարող է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Միայն որոշ ցուցանիշների մասով՝ միջին պարտքի բեռ ունեցող երկիր», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը: - «Եվ պետական արտաքին պարտքի սպասարկման տեսակետից որեւէ ռիսկեր գոյություն չունեն»:
Իսկ հարցին, թե որո՞նք են եղել պետական բյուջեի կատարման գլխավոր ռիսկերը, փոխնախարարը պատասխանեց. - «Նախ տեղի ունեցավ ԱՄՆ դոլար - դրամ փոխարժեքի անկում՝ որոշակի իմաստով. տարեվերջի դրությամբ դա 7,3 տոկոս էր: Իսկ միջին ցուցանիշը կազմեց 14,2 տոկոս: Բացի այդ, տարեվերջի դրությամբ արձանագրվեց գնանկում»:
Իհարկե, դրամի արժեվորումը անցյալ տարի պետական որոշ ծախսերի կատարման առումով որոշակի ռիսկեր ստեղծել է, սակայն, մյուս կողմից, այն բարենպաստ է անդրադարձել արտաքին պետական պարտքի սպասարկման վրա. վերջինս էժանացել է։
Ջանջուղազյանը բյուջեի կատարման ռիսկերի շարքում տնտեսության ստվերայնությունը առանձնապես չի շեշտում՝ համարելով, որ այն պաշտոնապես գնահատելն անհնար է:
2005 թվականին իր խնդիրները լուծելու նպատակով պետությունը ավելացրել է ներքին շուկայից վերցվող պարտքի ծավալը. այդպիսով ներքին պարտքը հասել է շուրջ 53 միլիարդ դրամի։ Հետաքրքիր է, որ մոտ 110 միլիոն դոլարի հասնող այդ պարտքի սպասարկման վրա պետական բյուջեից գրեթե նույն կարգի գումար է ծախսվում, որքան ներքին պարտքը մոտ 10 անգամ գերազանցող արտաքին պարտքի սպասարկման վրա։
Ատոմ Մարգարյան