Մատչելիության հղումներ

Առատ ձյունը փակել է Վրաստանի ճանապարհները


Առատ ձյան պատճառով Վրաստանում փակվել են գլխավոր մայրուղիներից մի քանիսը: Բաթումի-Ախալցիխա ճանապարհի լեռնանցքում ձյան բարձրությունը հասնում է կես մետրի:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բարդ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմավիրական ճանապարհին, որտեղ մաքրման աշխատանքները խոչընդոտում է վատ եղանակը:

Վերջին 30 տարվա ընթացքում ապրիլի վերջին Վրաստանում ձյուն չէր տեղացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG