Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պահանջել է Վրաստանից ապահովել Ախալքալակից սպառազինության դուրս բերման անվտանգությունը


Ռուսաստանը պահանջել է Վրաստանից ապահովել Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից տեխնիկայի դուրսբերման անվտանգությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ, երեկ տեղի բնակչությունը արգելափակել է ռուսաստանյան ռազմակայանը՝ պնդելով, որ դրա դուրսբերումը կհանգեցնի սոցիալ֊-տնտեսական իրավիճակի վատթարացմանը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը այսօր հայտարարել է, որ «ռուս-֊վրացական պայմանագրի համաձայն, հենց վրացական կողմն է պարտավորվել ապահովել ռազմակայանի դուրսբերման անվտանգությունը»:

Ռազմակայանի հրամանատարությունը դիմել է Վրաստանի ռազմական ոստիկանությանը եւ ներքին գործերի նախարարությանը՝ առաջարկելով ապահովել ռազմական տեխնիկայի դուրսբերման անվտանգությունը, սակայն, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Վրաստանի իշխանությունները հրաժարվել են միջոցներ ձեռնարկել՝ պատճառաբանելով, թե դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG