Մատչելիության հղումներ

«02» հաղորդաշարը միջազգային մրցանակ է շահել


Հայաստանի ոստիկանության «02» հեռուստահաղորդումը Մոսկվայում արժանացել է միջազգային փառատոնի մրցանակին:

Ինչպես այսօր տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության ինտերնետային կայքը, նախորդ շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Օրենքը եւ հասարակությունը» միջազգային 8-րդ փառատոնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության «02» հաղորդաշարի ստեղծագործական խմբի աշխատանքը` «Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում, արժանացել է գլխավոր մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG