Մատչելիության հղումներ

Հայաստանում հերթական անգամ մեկնարկեցին Ջազի օրերը


«Ջազի գույներ» ավանդական մրցույթից բացի, հայ հանդիսատեսը այսօր երեկոյան Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կարող է ներկա լինել նաեւ «Ամերիկյան սյուիտ» ջազային-պարային շոուին, իսկ շաբաթ օրը Օպերայի եւ բալետի թատրոնում կարող է մասնակցել ջազ-շքերթին, որը կանցնի Ջուդի Բեյդիի քառյակի եւ հայ ջազմենների մասնակցությամբ:

«Թեեւ ջազը սկիզբ է առել Ամերիկայում եւ նրա արմատները Միացյալ Նահանգներում են, սակայն այն արդեն միջազգային երաժշտություն է: Մենք այլեւս չենք կարող ասել, որ ջազը միայն ամերիկյան է, եւ այդ պատճառով այն շատ հարմար է եւ թարգմանության ու բացատրության կարիք չի զգում: Մի սենյակի մեջ կարելի է համախմբել տարբեր ազգության ջազ երաժիշտների, ովքեր նույնիսկ միմյանց լեզուն չեն հասկանում, սակայն կարող են հիասքանչ երաժշտություն ստեղծել միասին», - ասում է Թրասան:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG