Մատչելիության հղումներ

Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Իրանում պատերազմական գործողություններին


Ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է Իրանում ռազմական գործողություններին: Գելափի ծառայության հարցման՝ երեկ հրապարակված արդյունքներով, ամերիկացիների 63 տոկոսը համոզված է, որ Թեհրանի վրա անհրաժեշտ է ազդել դիվանագիտական, ինչպես նաեւ տնտեսական միջոցներով:

Հարցվածների ընդամենը 13 տոկոսն է համաձայն Իրանին ռազմական հարված հասցնելու գաղափարին:

Ինչ վերաբերում է Իրաքին, ապա հարցվածների 55 տոկոսը համոզված է, որ պատերազմը Իրաքի դեմ սխալ էր, մինչդեռ 2003 թվականի գարնանը, երբ ամերիկյան ուժերը մտան Իրաք, նրանց գործողություններին հավանություն էր տալիս ամերիկացիների 75 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG