Մատչելիության հղումներ

Չեռնոբիլի աղետից անցել է 20 տարի


Կեսգիշերից Ուկրաինայի բոլոր եկեղեցիներում սկսվել է 20 տարի առաջ Չեռնոբիլի ատոմակայանում զոհվածների ոգեկոչման պատարագը: Չեռնոբիլի աղետի տարելիցը այսօր նշվելու է ողջ Ուկրաինայում, Չեռնոբիլ են այցելելու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ կառավարության անդամները:

1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մթնոլորտ էր արտանետվել 190 տոննա ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ վառելիքի 140 տոննայից 8-ը հայտվել էր օդում: Մարդիկ Չեռնոբիլում ենթարկվեցին 90 անգամ ավելի ուժեղ ճառագայթման, քան Հիրոսիմայում:

Աղետի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտման էին ենթարկվել 2300 բնակավայրեր՝ շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Ուկրաինայում Չեռնոբիլի աղետից տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի, որոնցից 1 միլիոնը երեխաներ են:

Չեռնոբիլյան աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ավելի քան 3 հազար փրկարարներ: Երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել աղետի հետեւանքների վերացման գործում աչքի ընկած մի խումբ փրկարարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG