Մատչելիության հղումներ

Հայաստան-Ղարաբաղ՝ համագործակցում են խորհրդարանները


Ստեփանակերտում այսօր առաջին անգամ անցկացվելու է Հայաստան-Ղարաբաղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գլխավորում է Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը, օրվա երկրորդ կեսին նախատեսված փակ նիստում խորհրդարանականները քննարկելու են տարբեր ոլորտներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապագա Սահմանադրությանն առնչվող հարցեր:

Քննարկման ենթակա հարցերի շրջանակում նախատեսված է նաեւ ճշգրտել Լեռնային Ղարաբաղին վերաբերող այն հարցերը, որոնք Հայաստանի խորհրդարանականները կարող են հնչեցնել եվրոպական տարբեր կառույցներում:

Լեռնային Ղարաբաղը առայսօր ղեկավարվում է Սահմանադրության ուժ ունեցող օրենքներով: «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հավանական է համարել, որ այս տարվա երկրորդ կեսին Սահմանադրության նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, իսկ տարեվերջին կանցկացվի Սահմանադրության հանրաքվե:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG