Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը 72 ժամով երկարաձգեց հայազգի ուսանողի սպանության մեջ կասկածվողի կալանման ժամկետը


Այսօր Մոսկվայի Չերյոմուշկայի շրջանային դատարանը, ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի, 72 ժամով երկարաձգեց հայազգի ուսանող Վահան Աբրահամյանցի սպանության մեջ կասկածվող 16֊-ամյա դպրոցականի կալանման ժամկետը:

Այսպիսով, մեղադրող կողմը 3 օր ժամանակ ունի մեղադրանք ներկայացնելու համար:

Ապրիլի 22֊-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում մի խումբ երիտասարդներ հարձակվել են կայարանում կանգնած ուսանողների վրա, ինչի արդյունքում Մոսկվայի կառավարման համալսարանի ուսանող Վահան Աբրահամյանցը դանակահարվել եւ մահացել էր տեղում:

Այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հայտնել է, որ կապվել է ԱՊՀ֊ երկրների Մոսկվայում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ, որոնք մտահոգված են Ռուսաստանում ազգատյացության դրսեւորումներով:

«Վերջին երեք օրվա ընթացքում Մոսկվայում սպանվել է 17֊-ամյա Վահան Աբրահամյանցը, հարձակման է ենթարկվել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Միքայել Դովլաթյանը, տուժել է Տաջիկստանի 3 քաղաքացի»,֊ - ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին ասել է Սմբատյանը:

Նա հայտնել է, որ Հայաստանի անունից դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ խնդրելով «վճռական միջոցներ ձեռնարկել ֆաշիզմի դրսեւորումները կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG