Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը ամբողջովին փակել է Իրանի եւ Իրաքի հետ սահմանները


Քուրդիստանի բանվորական կուսակցությանը հակազդելուն ուղղված վերջին տարիների համար աննախադեպ լայնածավալ գործողության շրջանակներում թուրքական բանակը լիովին փակել է Իրանի եւ Իրաքի հետ սահմանները: Ըստ տեղական հեռուստատեսության, սահմանի ամբողջ երկայնքով տեղակայվել են ցամաքային զորամիավորումներ՝ ուժեղացված հատուկ նշանակության ջոկատներով, զրահատեխնիկայով ու հրետանիով:

NTV հեռուստաալիքի տեղեկացմամբ, գործողությունը, որի նպատակը տարածաշրջանը քուրդ զինյալներից ազատելն ու հյուսիսային Իրաքից նրանց նոր ջոկատների մուտքը Թուրքիա կանխարգելելն է, կարող է ձգվել մինչեւ ամառ:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը հավելում է, որ գործողությամբ ներգրավված է ավելի քան 200 հազար թուրք զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG