Ապրիլի 30֊-ին Բաքվի «Գյուլիստան» պալատում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դստեր՝ Լեյլա Ալիեւայի եւ ռուսաստանցի գործարար Էմին Ագալարովի հարսանիքը:
Հանդիսությանը կմասնակցեն երկու ընտանիքների միայն ամենամոտ հարազատները եւ ընկերները. հարսի կողմից՝ 150, փեսայի կողմից՝ 90 մարդ:
Ըստ «Թուրան» գործակալության, Բաքու են հրավիրված հայտնի երգիչներ Էնրիկե Իգլեսիասը, Շադեն եւ Սթինգը:
Հարսանիքից հետո նորապսակները մտադիր են տեղափոխվել Մոսկվա, որտեղ Ագալարովի ընտանիքը զբաղվում է գործարարությամբ: