Մատչելիության հղումներ

Լեհերը պահանջում են գաղտնազերծել ճշմարտությունը Կատինի վերաբերյալ


Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՍՄԿԿ Քաղբյուրոյի կարգադրությամբ մահապատժի ենթարկված լեհ զինվորների ազգականները հայց են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով, որ Ռուսաստանը գաղտնազերծի ողջ ճշմարտությունը այդ հաշվեհարդարի վերաբերյալ:

Բրիտանական The Independent-ը երկուշաբթի օրը հրապարակած հոդվածում փոխանցում է, որ Կատինում գնդակահարվածների հարազատները դա համարում են ցեղասպանություն եւ պնդում են, թե Ռուսաստանը բարոյապես պարտավոր է բացել արխիվները:

Իոսիֆ Ստալինի անձնական հրահանգով 1940 թվականին լեհական բանակի 21 հազարից ավելի ռեզերվիստներ գնդակահարվել էին՝ որպես «խորհրդային իշխանության անհաշտ թշնամիներ»: Այդ իրադարձություններին վերաբերող փաստաթղթերի երկու երրորդը գաղտնի են պահվում, իսկ Ռուսաստանը դրանք որակում է սովորական հանցագործություն, որի վաղեմության ժամկետը անցել է:

Ստրասբուրգի դատարան մոտ ժամանակներս հայց կներկայացնեն սպանված զինվորների 70 ընտանիքներ: Նրանք պահանջում են, որ Ռուսաստանը կատարվածը ցեղասպանություն ճանաչի եւ հրապարակի ողջ ճշմարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG