Մատչելիության հղումներ

Ուկրաինացիների ցեղասպանության հարցի քվեարկության ժամանակ Հայաստանը ձեռնպահ մնաց


Այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկի առաջարկությամբ քվեարկվեց Ուկրաինայում 1932֊-33 թվականների սովը ցեղասպանություն ճանաչելու հարցը նիստի օրակարգում ընդգրկելու խնդիրը, սակայն առաջարկը մերժվեց ձայների մեծամասնությամբ: Հայաստանը ձեռնպահ մնաց:

Առաջարկին դեմ քվեարկեցին Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը: Վրաստանը, Մոլդովան եւ Ադրբեջանը կողմ էին, իսկ Հայաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարները ձեռնպահ մնացին:

1932֊-33 թվականներին Իոսիֆ Ստալինը սով կազմակերպեց Ուկրաինայում՝ փորձելով ստիպել գյուղացիներին միավորվել կոլտնտեսություններում: Համատարած սովի զոհ դարձավ մոտ 10 միլիոն մարդ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք հայտնեց, թե այդ իրադարձությունների գնահատականը պետք է թողնել պատմաբաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG