Մատչելիության հղումներ

Արգենտինայի խորհրդարանն առայժմ բավարարվել է Ցեղասպանության մասին հայտարարությամբ


Արգենտինայի խորհրդարանը այս շաբաթ բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեեւ պառլամենտում շրջանառվում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծը:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, ապրիլի 19-֊ին Արգենտինայի Ազգային սենատը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 91-֊ամյակի առիթով, որտեղ «խիստ քննադատում է հայ ժողովրդի նկատմամբ գործած ոճիրը եւ իր զորակցությունը հայտնում այդ ողբերգության զոհերին եւ նրանց հարազատներին, որոնք կրել են եւ կրում են այս ցավալի դեպքերի հետեւանքները»:

Մինչդեռ «Զաման» թուրքական թերթը հաղորդում է, որ Արգենտինայի խորհրդարանում շրջանառվում է մի օրինագիծ, որով առաջարկվում է «Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները ներառել դպրոցական ծրագրերում»: Թերթի վկայությամբ՝ պաշտոնական Անկարան հորդորել է Արգենտինայի իշխանություններին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնց արդյունքում «Թուրքիայի հանդեպ թշնամաբար տրամադրված սերունդներ կմեծանան»:

Թերթը պնդում է, թե մասնագետների կարծիքով՝ օրինագիծը խորհրդարանում չի անցնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG