Մատչելիության հղումներ

Կկառուցվեն կացարաններ կարիքավորների համար


Հինգշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրված համաձայնագրով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ «Միջազգային հաբիթաթ»-ը կհամագործակցեն՝ տնազուրկ, անապահով ընտանիքների համար կացարաններ կառուցելու գործում:

Ըստ համաձայնագրի, Հաբիթաթը իրականացնելու է ամենամյա միջոցառում՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ» շինարարական ծրագիր անունով: Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել շուրջ 100 բնակարան:

Այս տարի Հայաստանի մարզերում տնազուրկների համար կկառուցվի 37 տուն` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի թվի համեմատ:

Համաձայնագիրը ստորագրեցին «Միջազգային Հաբիթաթ» կազմակերպության ներկայացուցիչ, դոկտոր Քենեթ Բենսոնը եւ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Այս ծրագիրը պետք է դիտարկել աղքատության հաղթահարման ծրագրի շրջանակներում», - ստորագրման արարողությունից հետո լրագրողներին ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Դոկտոր Բենսոնը, իր հերթին, նշեց, որ իրենք երջանիկ են Վեհափառի օրհնությունը ստանալու համար:

Տները կառուցելու են հենց շահառուները՝ 20 տարվա անտոկոս փոխառություններով, եւ, բնականաբար, բնակարանի կարիք ուենցող այդ ընտանիքները պետք է վճարունակ լինեն, որպեսզի կարողանան փոխառությունը վերադարձնել: Փոխառության հետվճարից առաջանում է շրջանառու ֆոնդ՝ նոր տներ կառուցելու համար:

Սա կամավոր բարեգործական ծրագիր է, եւ եկեղեցին խրախուսում է միանալ միջոցառմանը՝ նվիրատվությամբ եւ կամավորական աշխատանքներով: Կամավորներ թիմ կժամանի նաեւ Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդից:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG