Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի կանխատեսմամբ, տնտեսական աճը Հայաստանում այս տարի կկազմի 7,5 տոկոս


Այս տարի համախառն ներքին արդյունքի աճը Հայաստանում կկազմի 7,5 տոկոս. այսպիսի կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամը այսօր հրապարակված զեկույցում:

Աշխարհում տնտեսական աճին նվիրված զեկույցի հեղինակները գտնում են, որ հաջորդ տարի համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը Հայաստանում էլ ավելի կդանդաղեն, եւ այդ ցուցանիշը կկազմի 6 տոկոս:

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ տնտեսական աճի տեմպերով ԱՊՀ-ում առաջատարը շարունակելու է մնալ Ադրբեջանը, որտեղ այս տարի այդ ցուցանիշը կկազմի ավելի քան 26 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ գրեթե 23 տոկոս:

Հիմնադրամը փաստել է, որ անցած տարի տնտեսական աճի տեմպերը ԱՊՀ֊ երկրներում նվազել են եւ մոտ ապագայում այդ ցուցանիշների բարձրացում չի սպասվում:

Զեկույցը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հրապարակվել է շաբաթավերջին սկսվող Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG