Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Եվրամիության եռյակի պատվիրակությունը


Ապրիլի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Եվրոպական միության եռյակի պատվիրակությունը՝ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, պատվիրակության կազմում ընդգրկված են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Հայաստանում Ավստրիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրամիության խորհրդի ներկայացուցիչները:

Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են Եվրամիության եռյակի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG