Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան. «Էվանսին հեռացնում են դիվանագիտությունից»


«Կալիֆորնիա Քուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի տեղեկություններով, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մտադիր են ոչ միայն հետ կանչել, այլեւ ընդհանրապես հեռացնել դիվանագիտական ասպարեզից:

«Իմ տեղեկություններով, որոնք բավական ստույգ են, ոչ թե պաշտոնն են փոխում, այլ լրիվ հեռացնում են դիվանագիտությունից: Հուսանք, որ դեսպան Էվանսը կգրի իր հուշերը, որտեղ, անշուշտ, կարեւոր մաս է հատկացվելու Հայոց ցեղասպանության հարցին, որի պատճառով էլ զոհեց իր կարիերան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարութ Սասունյանը:

Նրա խոսքերով, Ջոն Էվանսը «ճշմարտության ջատագով է, հայերիս բարեկամը, եւ բարեկամները չպետք է լռեն»: Ըստ Սասունյանի, շուտով Էվանսին աջակցելու մի արշավ է սկսվելու Երեւանում:

«Մեր պաշտպանությունը Ջոն Էվանսին ունի մարդկային բնույթ, սակայն հարցը ավելի լայն իմաստ ունի, քանի որ անհատին պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր հարցը», - եզրափակեց Հարութ Սասունյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG