Մատչելիության հղումներ

Ղազախստանյան ընկերությունը տարածքներ է գնում Վրաստանում


Ղազախստանի ազգային նավթագազային ընկերությունը մտադիր է Վրաստանից գնել «Բորժոմի» առողջարանը եւ 10 հեկտար տարածք Սեւ ծովի ափին: Այդ մասին այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին հայտնել է ընկերության փոխնախագահ Ժաքսիբեկ Կուլեկեեւը:

Հանդիպումից հետո, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Կուլեկեեւը լրագրողներին ասել է, որ ընկերությունը մտադիր է մոտ ապագայում Վրաստանում գնել նաեւ «շատ կարեւոր ռազմավարական օբյեկտներ»: Նավթագազային ընկերության փոխնախագահը չի մանրամասնել, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG