Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը կայցելի Բաքու


Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Աղայի Ֆայզուլային «Թրենդ»-ին հայտնել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մտադիր է մասնակցել մայիսի 4-ից 5-ը Բաքվում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին:

Բաքվում Մահմուդ Ահմադինեջադը երկկողմ հանդիպումներ կունենա ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այնպես էլ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1985 թվականին եւ Թուրքիայի, Իրանի եւ Պակիստանի նախաձեռնությամբ 1977 թվականին ստեղծված Տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման կազմակերպության իրավահաջորդ է: 1992 թվականին ՏՀԿ-ին միացան Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG