Մատչելիության հղումներ

Ստամբուլում ցուցադրվում է «Գյուլբենկյան» հիմնադրամի գրքերի հավաքածուն


Շաբաթ օրը Ստամբուլի «Սաքիփ Սաբանչի» թանգարանում բացվել է հայազգի նավթային մագնատ եւ բարերար Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի հազվագյուտ գրքերի հավաքածուի ցուցահանդեսը:

«Գրքի արվեստը Արեւելքում եւ Արեւմուտքում» ցուցահանդեսի զարդը, ինչպես հաղորդում է «Ֆրասնպրես»-ը, 13-րդ դարում Իտալիայում մագաղաթի վրա տպագրված Ավետարանն է: 75 հազվագյուտ գրքերի թվում են հնադարյան մատյաններ Ֆրանսիայից, Իրանից, Ճապոնիայից, ինչպես նաեւ համեմատաբար նոր գրքեր, օրինակ՝ Վիկտոր Հյուգոյի եւ Օնորե դե Բալզակի նկարազարդ ժողովածուները:

«Մինչ այս մենք երբեք Արեւելքի եւ Արեւմուտքի գրքերի արվեստը ամփոփող ցուցահանդես չէինք կազմակերպել: Հույս ունենք, որ ցուցահանդեսը կծառայի որպես խորհրդանշական կամուրջ՝ այն երկու մշակույթների միջեւ, որոնք մարմնավորում է մեր հիմնադիրը», - ասել է «Գյուլբենկյան հիմնադրամ»-ի խորհրդի նախագահ Էմիլիո Ռուի Վիլարը:

Պոլսահայերի ընտանիքում ծնված Գալուստ Գյուլբենկյանը կյանքի մեծ մասը անցկացրել է Պորտուգալիում, որտեղ եւ գտնվում է նրա անվան թանգարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG