Մատչելիության հղումներ

Լրագրողները նաեւ լավ ֆուտբոլ են խաղում


Մասնակիցների շարքում էին նաեւ լրագրողների Հայաստանի հավաքականը՝ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ:

«Մեր հավաքականը բազմիցս մասնակցել է նման մրցաշարերի, մեկ անգամ դարձել է հաղթող, մի քանի անգամ էլ մրցանակային տեղ զբաղեցրել: Հանդես է եկել նաեւ հյուրընկալողի կարգավիճակում», - նշում է թիմի ավագը:

Օդեսայում մեր հավաքականը 3 հանդիպում անցկացրեց: Բացման խաղը, ուր հանդիպեցին Վոլգոգրադի եւ Հայաստանի թիմերը, ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով: Ապա մեր ընտրանին 0:4 հաշվով զիջեց Օդեսայի լրագրողներին, իսկ վերջին խաղում 4:3 հաշվով առավելության հասավ Բրյանսկի լրագողների նկատմամբ:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Օդեսայի թիմը, որ 3 խաղում նույնքան հաղթանակ տոնեց:

Հայաստանի եւ Վոլգոգրադի թիմերը վաստակեցին 4-ական միավոր, սակայն խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ երկրորդ տեղը զբաղեցրեց Վոլգոգրադի թիմը: Հայաստանը երրորդն էր:

Մրցաշարի կազմակերպիչ, Օդեսայի լրագրողների միության նախագահ Յուրի Ռաբոտինի խոսքերով, մրցաշարը կարելի է հաջողված համարել, չնայած որոշ կազմակերպչական թերություններ, այդուհանդերձ, առկա էին:

«Կարեւոր է այն, որ բոլորս տուն ենք վերադառնում առանց վնասվածքների: Անկասկած այս մրցաշարում հաղթեց բարեկամությունը: Այստեղ հանդիպում են արդեն հին եւ լավ բարեկամները ,ինչպես նաեւ նոր ծանոթություններ են հաստատվում», - նշում է նա:

Մրցաշարում իսկապես որ հաղթեց բարեկամությունը: Մասնակիցները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 61-րդ տարելիցի կապակցությամբ Օդեսայի հաղթանակի զբոսայգում 61 ծառ տնկեցին:


Միսակ Կրկյաշարյան, Օդեսա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG