Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցություններ է նախաձեռնել


Ռուսաստանը ապրիլի 18֊-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ կանցկացնի ԱՄՆ֊-ի, Չինաստանի եւ Եվրամիության հետ:

Մոսկվան նոր բանակցություններ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Իրանը մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ էլ֊-Բարադեյի հորդորը՝ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից:

Միաժամանակ վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների գրեթե կեսը՝ 48 տոկոսը կողմ է, որ ԱՄՆ֊-ը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ՝ եթե Թեհրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից, որի իրականացման արդյունքում կարող է ատոմային ռումբ ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG