Մատչելիության հղումներ

Մինչեւ այս տարեվերջ Ախալքալակի ռազմակայանից դուրս կբերվի ողջ ծանր սպառազինությունը


Մինչեւ ընթացիկ տարեվերջ Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից դուրս կբերվի ողջ ծանր սպառազինությունը: Այդ մասին ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ին հայտնել է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն:

«Անձնակազմը, թեթեւ հրազենը եւ Ռուսաստանին պատկանող ողջ շարժական գույքը Ախալքալակից դուրս կբերվեն մինչեւ 2007 թվականի վերջը, ինչից հետո ռազմակայանը վերջնականապես կփակվի»,֊ - ասել է Կուպարաձեն: Նրա վկայությամբ՝ սպառազինության որոշ մասը տեղափոխվելու է Գյումրիի ռազմակայան:

Մինչեւ այժմ Ախալքալակից դուրս է բերվել 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում՝ 20 տանկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG