Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները մտադիր են բողոքարկել Սաֆարովի դատավճիռը


«Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Բուդապեշտի դատարանի վճիռը անարդար է, եւ Սաֆարովի հունգարացի դատապաշտպանները դատավճիռը ստանալուց հետո մտադիր են բողոքարկել այն Հունգարիայի վերաքննիչ դատարանում», - ANS-ին ասել է փաստաբան Ադիլ Իսմայլովը:

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ը (ՂԱԿ) այսօր Բաքվում անցկացնելու է հանրահավաք ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի: Մասնակիցները պահանջելու են վերանայել պատիժը եւ դադարեցնել «հայերի կողմից տարվող թշնամական հակաքարոզչությունը»:

«Մենք համարում ենք, որ վերաքննիչ դատարանում դատավճիռը բողոքարկելն անիմաստ է, քանի որ հունգարական դատարանները կաշառված են հայերի կողմից: Մենք կտրականապես բողոքում են անարդար դատավճռի դեմ եւ նախատեսում ենք սկսել բողոքի տեւական ակցիաներ», - «Թրենդ»-ին ասել է ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նաղին:

Հինգշաբթի Բուդապեշտի դատարանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG