Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ներկայացուցչությունը գրանցված է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում


ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է հաշվետվություն երկրում պաշտոնապես գրանցված լոբբիստական կազմակերպությունների գործունեության մասին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն Վաշինգտոնում» լոբբիստական կազմակերպությունը:

ԱՄՆ-ի աղբյուրները հատուկ նշում են, թե դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղի անկախությունը. Ամերիկայում կարելի է գրանցել ցանկացած անվամբ ընկերություն:

ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Վարդան Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իրեն եւ մյուս ներկայացուցիչներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Լոբբիզմը Միացյալ Նահանգներում օրինական երեւույթ է. այն ներկայացնում է արտասահմանյան պետությունների, կազմակերպությունների եւ մասնավոր անձանց շահերը ԱՄՆ-ում: Լոբբիստների գործունեությունը կանոնակարգված է օրենսդրությամբ, նրանք համարվում են չորրորդ իշխանություն, քանի որ լոբբիստների բուն՝ չթաքցվող նպատակը Միացյալ Նահանգների քաղաքականության վրա ազդելն է:

2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ, Միացյալ Նահանգներում գործում էին 430 լոբբիստական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են գրեթե 600 պատվիրատուների շահերը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG