Մատչելիության հղումներ

Տարածքի խնդիրը դարձել է մալյանական թատրոնի ուղեկիցը


Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի խոսքերով, իրենք միշտ էլ պատրաստ են անվճար տրամադրել տարածք եւ պահպանել «մալյանական» թատրոնը. «Այս շինարարությունը հենց որ ավարտվի, «մալյանական» թատրոնը ստանում է շատ լավ պայմաններ` ունենալու են պրոֆեսիոնալ բեմ, կուլիսներ, դիմահարդարների սենյակ»:

«Մալյանական» թատրոնը եզակի է իր բնույթով, քանի որ Հենրիկ Մալյանը կարողացել է գտնել թատրոնի ու կինոյի համադրությունը: Հանրահայտ կինոռեժիսորի դուստրն ուզում է ստեղծել հոր անվան մշակութային կենտրոն, որը կստանա պետական կարգավիճակ: Բայց սա դեռ հեռավոր երազանք է, քանի որ թատրոնն ունի նաեւ ֆինանսական խնդիրներ.«Այդ պատճառով է, որ դերասանները հաճախ նկարահանվում են ոչ այդքան բարձ մակարդակի հեռուստածրագրերում: Ես չեմ կարող չթույլատրել, որովհետեւ մարդը պետք է իր կենցաղը ապահովի»:

Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Ռազմիկ Աբրահամյանն ասում է, որ իրենք նույնպես կուզեն տեսնել նման մշակույթի կենտրոն, բայց դա դեռեւս հնրարավոր չէ. «Նրանց պետական աջակցություն է ցուցաբերվում այն չափով, որքան եւ մյուս թատրոններին: Մենք ունենք եւս երեք թատրոն, որոնք տարածք չունեն, նաեւ Մալյանի թատրոնը, բայց առանձին տարածք պետք չէ դեռ նրանց տրամադրել, քանի որ իրենք գոնե ունեն փորձերի դահլիճ»:

Նարինե Մալյանը նշում է, որ իրենց թատրոնին «պետք է սեփական տուն»: Նա ասում է, որ չի ուզում բողոքել եւ տեսնել միայն վատը` հայրը սովորեցրել է, որ կյանքում ինչի էլ ձգտես, վաղ թե ուշ ազնիվ ճանապարհով կհասնես: Դերասաններն էլ ասում են, որ ինչ էլ լինի, իրենք թույլ չեն տա, որ թատրոնը դադարի գործել:


Կարինե Իոնեսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG