Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Եթե կողմերը բավարարվեն 50 տոկոսով, կհամարեմ, որ մենք կատարել ենք մեր առաքելությունը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը կարծիք է հայտնել, որ եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը վերջնական լուծմամբ բավարարվեն 50 տոկոսով, համանախագահները կհամարեն, որ կատարել են իրենց առաքելությունը:

Նախօրեին Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Բաքվում ասել էր, թե համանախագահների նոր առաջարկները թույլ են տալիս իրագործել «կողմերի ցանկությունները 80 տոկոսով»: Մեկնաբանելով այս ենթադրությունը՝ Մերզլյակովը ԱՊԱ գործակալության հարցազրույցում փաստել է. - «Կարեւորը, որ չստացվի այնպես, որ կողմերից մեկի ցանկությունները բավարարվեն 80, իսկ մյուսինը՝ 20 տոկոսով»:

«Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նոր առաջարկների հանդեպ», - ասել է Մերզլյակովը: Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել էր, թե «կան նոր գաղափարներ, եւ առաջիկա շաբաթները ցույց կտան, թե արդյո՞ք դրանք կվերածվեն առաջարկների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG